Posted in Սեբաստացու օրեր

Սեբաստացի մայրիկի պատումը

Սեբաստացու օրերին ընդառաջ գրում է սեբաստացի ծնող Շողերը։

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստանա լավ և որակյալ կրթություն, որը հիմնականում համարվում դպրոցական, բուհական կրթությունը։ Սխա՞լ է սա։ Անկասկած, սխալ է։ Երեխայի կյանքում կարևոր, ես կասեի, ամենա հիմնական դերը ունի հատկապես նախադպրոցական կրթությունը։

Ճապոնացիները, օրինակ, շատ են կարևորում երեխայի զարգացման մինչև հինգ տարեկան շրջանը։ Այդպես էլ մենք էինք մտածում և սկսեցինք մեր երեխայի համար փնտրել նախակրթարան։ Այդ փնտրտուքները մեզ բերեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր մի քանի պատճառներով. նախ այն մեր համայնքում (Մալաթիա-Սեբաստիա) միակ կրթօջախն էր, որը կարևորում է միջավայրի հետ ներդաշնակ լինելը և չկղզիանալը, այսինքնՄխիթար Սեբաստացու նման լինել օտարների մեջ յուրային։ Գտնվելով հանրակրթական ուսումնական հաստատությունների հարևանությամբ ունենալով տրամգծորեն հակադիր մոտեցումներ ուսումնական պրոցեսները կատարելու, չի կտրում իրեն հարևաններից, այլ համահավասար օգտվելու հնարավորություն է տալիս բոլորին։
Իսկ հաջորդը և ամենակարևորը, ուսումնական մեթոդիկան էր. ինտերակտիվ խաղեր, հայկական տոներին հատուկ պատրաստություն, ծեսերի կատարում և այդ ամենը մեծ-մեծ սիրով։ Իմ աղջիկը, Արետան, սիրով ու ոգևորությամբ է ամեն օր հաճախում մանկապարտեզ։ Փոքրիկս իր դաստիարակներից ստանում է սեր և ջերմություն, որը օգնում է իրեն հաղթահարել ամաչկոտությունը, ինքնամփոփությունը։ Մի խոսքով` ես ուրախ եմ, որ իմ բալիկը փոքրիկ սեբաստացի է և կցանկանամ, որ կրթահամալիրի մասնաճյուղերը բացվեն Հայաստանի ամբողջ տարածքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s