Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային շաբաթվա նախագիծ՝ Սեբաստացու օրեր 9. 11-13.11

20201023_113420

Աշնանային արտակարգ պարտեզ

«Արտակարգ Սեբաստացու օրեր»

Աշոտ Բլեյանի սուրհանդակը

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: 

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է

  • Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփվածաղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել։

Սեբաստացու օրերին նվիրված սաների հետ միասին կիրականացնենք մի շարք հետաքրքիր նախագծեր։

Երկուշաբթի— Երկրագործության աշխատանքներ։ Սաները իրենց աշխատանքը կնվիրեն տոնին՝ մաքրելով շրջակա միջավայրը, սերմնահավաք կատարելով։

Երեքշաբթի—Մարզատոն՝ գլուկոնծիների շքերթ, հեծանվավարություն։

Նկարչական պլեններ նախագծի շրջանակներում սաները կիրականացնեն այլընտրանքային նկարչություն՝ տերևի և սպունգի օգնությամբ՝ օգտագործելով աշնանային երանգներ։

Չորեքշաբթի— Սաները իրենց ձեռքով կպատրաստեն փոխինդե գնդիկներ, կփաթեթավորենք գեղեցիկ և կպատրաստվենք ցուցահանդես- վաճառքին։

Ցուցահանդես-վաճառքին կպատրաստենք նաև սաների պատրաստած թթուն։

Հինգշաբթի— Աշնանային տեխնոլոգիական աշխատանք։ Կպատրաստենք մատիկաթատրոնի համար նախատեսված տիկնիկներ և կփորձենց ներկայացնել շրջիկ թատրոն։

Հեքիաթասաց մայրիկներ, տատիկներ, հայրիկներ։ Մայրիկները, տատիկները, հայրիկները կպատմեն հեքիաթներ և կնվիրեն սեբաստացու տոնին։

Ուրբաթ— Մայրիկների, տատիկների օգնությամբ կպատրաստենք անուշահամ գաթա՝ է՛լ ինչ տոն առանց քաղցրավենիքի։

Շաբաթվա երգեր՝

Հինգ էծ ունեմ

Գունդ անեմ

Թողնել մեկնաբանություն